Ջեյմս Ֆրանկոն գլխավոր դերով հանդես կգա Սթիվեն Քինգի «11/22/63» գրքի մոտիվներով Hulu Original տեսածառայության մինի սերիալում։ Այս մասին հայտնում է Deadline.com-ը։
Պրոդյուսերական աշխատանքներով կզբաղվեն Ջեյ Ջեյ Աբրամսի Hulu Original ընկերությունն ու Քինգն անձամբ։
Քինգը ԱՄՆ նախկին նախագահի սպանության մասին թրելերը թողարկել էր 2011 թվականին։ Սյուժեի կենտրոնում դպրոցական ուսուցիչն է, որը հայտնվում է անցյալում՝ սպանությունը կանխելու հանձնարարությամբ։










































