Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ռաֆայել Վարանը հայտարարել է, որ Պեպեի հետ մրցակցությունը մեկնարկային կազմում տեղի համար օգտակար չէ իր համար: Ֆրանսիացի պաշտպանը հայտարարել է, որ ցանկանում է տեղ ունենալ մեկնարկային կազմում:
«Պեպեի հետ մրցակցությունը ոչ մի դեպքում օգտակար չէ ինձ համար ո՛չ հիմա, ո՛չ ապագայում: Նպատակս է միշտ խաղադաշտ դուրս գալ մեկնարկային կազմում»,- Պեպեի խոսքերը մեջբերում է AS-ը:
Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Վարանը մասնակցել է 14 հանդիպման, 10-ը՝ մեկնարկային կազմում: Պեպեն նույնպես 14 խաղ է անցկացրել: Պորտուգալացին բոլոր 14 խաղերում մեկնարկային կազմում է եղել:









































