Ուրբաթ օրը Նոր Զելանդիայի Հարավային կղզու ափ է նետվել մոտ 200 սև գրինդ-դելֆին: Նրանցից 24-ն արդեն սատկել է՝ չնայած նրանց փրկելու ջանքերին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բնապահպանական գերատեսչությունների մի քանի տասնյակ աշխատակիցներ և կամավորներ փորձում են փրկել կենդանիներին:
Նոր Զելանդիայում նման դեպքերը հազվադեպ չեն: Մինչև հիմա գիտնականները չեն կարողանում ստույգ պատասխանել հարցին, թե ինչը կարող է կետանմանների այդպիսի զանգվածային ինքնասպանությունների պատճառ դառնալ:








































