Monday, 08 06 2026
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
Որքա՞ն ձայն է ստացել ՔՊ-ն Երևանում
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
Կենտրոն վարչական շրջանում գրանցվել են աննախադեպ արդյունքներ
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը

Սուրեն Սուրենյանցը խոստանում է համարժեք պատասխանել, եթե…

«Նախ` «Կալիբր» գարեջրատուն քեֆ անելու տրամադրությամբ չէինք գնացել, այնտեղ հանդիպում պետք է ունենայի»,- «Pastinfo.am»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով հունվարի 26-ին տեղի ունեցած միջադեպին:

«Եթե ես կամ ուղեկիցս այդ գարեջրատանը հասարակական կարգը խախտած լինեինք, ապա գարեջրատան կողմից հրավիրված կարմիր բերետավորները մեզ բերման կենթարկեին, սակայն մեզ հետ զրույցում վերջիններս համոզվեցին, որ մեր արարքի մեջ որևէ արտառոց բան չկա»,- ասել է Սուրենյանցը՝ հավելելով. «ի՞նչ է պետք է ամեն բան վերջանա «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցածի տարբերակո՞վ, որ ի վերջո հասկանան, որ Հայաստանում խնդիր կա սպասարկման որակի հետ կապված:

Ի դեպ Սուրենյանցն ակնհայտորեն վրդովված է եղել ԶԼՄ-ների արձագանքից:

Սուրենյանցի խոսքով այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ եթե ուղղակի մարդուն ծեծել են ու վերջինս չի ստացել լուրջ վնասվածքներ, ապա կարող են հավասար դիտանկյունից ներկայացնել խնդիրը. «եթե վերջանում է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ողբերգական միջադեպով, ապա տուժողը հերոսացվում է, ծեծողները` մեղադրվում: Ես ուզում եմ ասել, որ նման ամենաթողությունն է ծնում այսպիսի դեպքեր»:

Եթե կա վեճ, ապա քաղաքացիաիրավական կամ բանավոր համաձայնությունների դաշտում կարող է լուծվել, նման ագրեսիան և չհիմնավորված հավակնությունները հասկանալի չեն,- նշել է Սուրենյանցն ու, մանրամասնելով տեղի ունեցած միջադեպը, հավելելով. «երբ բերեցին հաշիվը՝ շատ կոպիտ արտահայտվելով ասացին. հաշիվը փակեք ու հեռացեք, իսկ մենք սկզբունքորեն հաշիվը չփակեցինք, այդտեղ ո՛չ գումարի խնդիր կար և ո՛չ էլ անսթափ լինելու»:

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Սուրենյանցը վիճել է «Կալիբր» սրճարանի տնօրենի հետ, ինչը հետո շարունակվել է «Արևելյան Խոհանոց»-ում` վերաճելով ծեծկռտուքի:

Տեղի ունեցածը Սուրենյանցը որակել է Հայաստանում սպասարկման ոլորտի մակարդակի ցածր լինելով՝ «այս միջադեպը քաղաքական կամ այլ գնահատականի չեմ ուզում արժանացնել, միայն ինձ մտահոգում է, թե նմանատիպ քանի դեպք կարող է տեղի ունենալ օրվա ընթացքում»:

Ըստ Սուրենյանցի միջադեպը իրեն առիթ է տվել մտորելու իր վարքագծի մասին և մի փոքր ավելի ուշադիր հետևելու այն ինտրիգներին, որ գուցեև հյուսվում են իր շուրջ: «Ոմանց կողմից քաղաքական դիվիդենտներ շահելու ու նաև իմ անվան շուրջ կերպար ստեղծելու հարց կա, դա միանշանակ է»,- նշել է Սուրենյանցը՝ ավելացնելով, որ չնայած ինքն այս գործում պոտենցիալ տուժողի կարգավիճակում է, այնուամենայնիվ չի ցանկանա, որ այն քրեական հեռանկարով գործի վերածվի: Իսկ եթե «Կալիբր» գարեջրատան սեփականատերը ափսոսանք հայտնի կամ ներողություն խնդրի, ապա Սուրենյանցը պատրաստ է ոստիկանությանը խնդրել, որ շատ ավելի մեղմ վերաբերվեն գարեջրատան տնօրեն՝ ոմն Հարությունի հետ:

Քաղաքագետը նաեւ զգուշացնում է. «եթե ինձ հարվածողին կամ նրա հետևում կանգնած մարդուն կթվա, որ բարձր տանիք խառնելով կարող է ազդել իմ և իմ գործողությունների վրա, ապա չարաչար սխալվում է, և եթե փորձեն խաղի կանոն թելադրել, ազդել նաև իրավապահ մարմինների գործողությունների վրա, ապա կարժանանան ադեկվատ պատասխանի»: Իսկ պահի ազդեցության տակ թույլ տրվող սխալները, Սուրենյանցի խոսքով, պետք է հնարավորություն տալ ուղղվելու:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում