Disney Interactive ընկերությունը փակել է Junction Point ստուդիան, որը գլխավորել է խաղային-դիզայներ Ուորեն Սփեքթորը: Այդ տեղեկությունը Polygon պորտալին հաղորդել է Disney-ի պաշտոնական կայքը: Սփեքթորը, որը եղել է ոչ միայն ստուդիայի ղեկավարը, այլ նաև Disney Interactive-ի փոխնախագահը, ևս լքել է ընկերությունը:
Ինչպես գրում է Polygon-ը՝ Disney-ը աշխատակիցների մեծ մասին ուղարկել է վճարովի արձակուրդի վերջին Junction Point — Epic Mickey 2 խաղի դուրս գալուց անմիջապես հետո: Խաղը լույս է տեսել նոյեմբերին:
Disney Interactive-ը բացատրել է ստուդիայի փակումը այն բանով, որ հիմա փորձում է հիմնական ջանքերը ուղղել արագ զարգացող պլատֆորմների և խաղային շուկայի նոր սիգմենտների վրա:









































