Բրազիլիայում այսօր մեկնարկում է ավանդական հայտնի կառնավալը, որը պաշտոնապես տևում է գրեթե մեկ շաբաթ ու այսպես թե այնպես առնչվում Հարավային Ամերիկայի խոշորագույն երկրների բոլոր 200 մլն բնակիչներին:
Այսօր Ռիո դե Ժանեյրոյի ոստիկանապետ Էդուարդու Պաիսը հանդիսավորապես քաղաքի բանալիները կհանձնի կառնավալի արքա Մոմոյին, որը ավանդույթի համաձայն՝ կարձակի իր միակ հրամանը՝ «բոլորն ուրախանա՛ն»:
Երկրում կանցկացվեն կառնավալային մարաթոններ, ու կսկսվեն սամբայի դպրոցի շքերթերը՝ հայտնում է TASS-ը: Այդ մրցույթը իրավամբ համարվում է ամենամասշտաբայինն ու գունագեղը:
Այս տարի տոնակատարությունը նվիրված է Ռիո դե Ժանեյրոյի 450-ամյակին:










































