Friday, 17 05 2024
Եթե Բագրատ Սրբազանն անձամբ ինձ հանդիպելու առաջարկ անի և օրակարգ ասի, կմտածեմ․ Թունյան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան
«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ
19:40
Տեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլել
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. ՊՆ
19:20
Իսպանիան Իսրայելի համար զենք տեղափոխող նավերին թույլ չի տա մտնել իր նավահանգիստներ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
19:05
Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:50
Պատերազմի 2 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի բրիգադ չի բողոքում արկերի պակասից. Զելենսկի
18:40
Շոյգուին երկար ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել Չինաստանի խորհրդարան
Էրդողանը վերլուծաբանին նշանակել է փոխարտգործնախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները
Վրաստանը աջակցություն ստացե՞լ է Թուրքիայից
17:50
Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 20-ին
17:40
ԱՄՆ զինվորականները սկսել են ժամանակավոր նավամատույցով օգնություն մատակարարել Գազայի հատված
17:30
ԱՄն Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Իսրայելին զենքի անխափան մատակարարման մասին
17:27
Աստղիկ Մանրիկյան. Հայէկոնոմբանկը միջազգային կառույցների հետ իրագործել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն $-ին համարժեք միջոցներ
Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր
17:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ՝ ԿԺԴՀ-ից զենք մատակարարելու համար
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիայի փոխնախագահն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարարին
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Այսպես խոսեց Էրդողանը
16:24
«Ֆիցոն կյանքի ու մահվան միջև է». Օրբան
Հայաստանից ոչ մի սանտիմետր չի զիջվում, հետևաբար սահմանադրականության խնդիր չի ծագում
Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Շարժումը գնում է ճահճացման․ առաջնորդ հռչակելուց հետո ավելի է թուլանալու
15:50
Սի Ծինփինը հայտարարել է աշխարհում անվտանգության նոր կառույց ստեղծելու անհրաժեշտության մասին

«ԲՀԿ-ի ընտրազանգվածի մեծ մասը նախապատվություն կտա Սերժ Սարգսյանին». Կոտայքի մարզպետ

Կոտայքի ՀՀԿ-ական մարզպետ Կովալենկո Շահգալդյանը «Առաջին լրատվական»-ի հետ հեռախոսազրույցում բավականին ուշագրավ հայտարարություն արեց՝ մեկնաբանելով  նախագահական ընտրությունների նկատմամբ հասարակության մեջ առկա անտարբերության մասին դիտարկումը: Հիշեցնենք, որ  այդ անտարբերության պատճառներից մեկն էլ այն է, որ ոչ իշխանական 3 ուժեր՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն նախագահի թեկնածուներ չեն առաջադրել և հայտարարել են, թե որևէ այլ թեկնածուի չեն սատարելու: Եվ այս անգամ ՀՀԿ-ականներն իրենց թեկնածու Սերժ Սարգսյանի համար ձայներ ապահովելու հետ մեկտեղ՝ ընդհանրապես ընտրություններին մասնակցություն ապահովելու խնդիր ունեն:

 «Այդ դեպքում դուք պետք է թվաբանություն անեք: ԲՀԿ-ն, Կոնգրեսը, Դաշնակցությունը հայտարարել  են, որ թեկնածու չեն ունենալու: Գումարեք ԱԺ ընտրությունների նրանց ընտրազանգվածը: Ուրեմն այս երկրում ընտրություն չի՞ լինի, և միայն ՀՀԿ-ի՞ ընտրողները պետք է գնան… Եթե ձեր տրամաբանությամբ առաջնորդվենք, ՀՀ-ում մոտ 1 մլն մարդ պիտի ընտրություններին չմասնակցի: ԲՀԿ-ից մենք ունենք համախոհներ և աշխատանքային, և քաղաքական կարգով: Իհարկե, կան ԲՀԿ-ականներ, որոնք մեզ հետ համակարծիք են: Այս ընտրությունները մի՛ կուսակցականացրեք: Սա երկրի նախագահի ընտրություն է»,- ասաց մարզպետը:

Մարզպետը կարծես ընդունեց, որ այս երեք ուժերը միասին ունեն 1 մլն ընտրող: Այդ դեպքում ՀՀԿ-ին բաժին է ընկնում մոտ կես մլն ընտրող: Մինչդեռ անցած տարվա խորհրդարանական ընտրություններին այդ կուսակցությունը ստացել էր մոտ 700 հազար ձայն: Եվ մարզպետը կարծես թե ակամա ու անուղղակիորեն  ընդունեց, որ ընտրությունները կեղծվել են հօգուտ ՀՀԿ-ի:

 Կ. Շահգալդյանը համոզված է՝ այս ընտրությունների նկատմամբ հասարակական հետաքրքրությունը կավելանա ընտրություններին նախորդող վերջին տասնօրյակում: Հիշեցնենք, որ ի տարբերություն ՀՀ մյուս մարզերի՝ Կոտայքում ՀՀԿ-ի հետ միասին մեծ ազդեցություն և ուժեղ կառույցներ ունի նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Կոտայքի համայնքների կեսից ավելի համայնքապետեր այդ կուսակցության անդամ են: Իսկ ԲՀԿ-ն մոտ 2 ամիս առաջ հայտարարել է, որ նախագահական ընտրություններին թեկնածու չի առաջադրելու և որևէ թեկնածուի չի սատարելու: Այդ դեպքում ՀՀԿ-ն այդ մարզում իր թեկնածուի համար հաղթանակ ապահովելու գործում արդյոք խնդիր չի՞ ունենա:

 – Պարոն Շահգալդյան, միգուցե ընտրություններին թեկնածուներ չունեցող ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի ընտրողներն ու համակիրները հարկ չհամարեն մասնակցել ընտրություններին, իսկ Ձեր ղեկավարած մարզում հատկապես ԲՀԿ-ն ունի ուժեղ ներկայացվածություն:

 – Ես մի առիթով ասել եմ, որ նախագահական ընտրություններին կուսակցական պատկանելությունը շատ քիչ դերակատարություն ունի կամ ընդհանրապես չունի: Եթե ձեր տրամաբանությամբ առաջնորդվենք, ուրեմն ԲՀԿ-ի 450 հազար ընտրողներն ընդհանրապես պետք է ընտրություններին չմասնակցեն: Բայց այսօր ընտրում ենք երկրի նախագահ և ոչ թե կուսակցություն: Ամեն մի ընտրող, մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի իր պարտքն է  համարում մասնակցել ընտրություններին: Եվ կարծում եմ, որ ԲՀԿ-ի ընտրազանգվածի մեծ մասը նախապատվությունը կտա ՀՀ նախագահին՝ մեր թեկնածուին:

 – Ինչո՞ւ եք այդպես կարծում:

 – Իմ անձնական շփումների, հարաբերությունների արդյունքում եմ հասկացել:

 – Բայց չէ՞ որ 2 ամիս առաջ ԲՀԿ-ն հայտարարեց, որ թեկնածու չի առաջադրելու և որևէ այլ թեկնածուի չի սատարելու: Այս պարագայում ԲՀԿ-ի ընտրողների մեծ մասն ինչո՞ւ պետք է շահագրգռված լինի ընտրություններին գնալ ու հատկապես ձեր թեկնածուին ընտրել:

 – Այդ դեպքում դուք պետք է թվաբանություն անեք: ԲՀԿ-ն, Կոնգրեսը, Դաշնակցությունը հայտարարել  են, որ թեկնածու չեն ունենալու: Գումարեք ԱԺ ընտրությունների նրանց ընտրազանգվածը, ուրեմն այս երկրում ընտրություն չի՞ լինի, և միայն ՀՀԿ-ի՞ ընտրողները պետք է գնան:

 – Այդ կուսակցությունների ընտրողների մի մասը կարող է գնալ և ուրիշին ընտրել, մի մասը կարող է ընդհանրապես չգնալ:

 – Դրա համար էլ դուք շատ շփումներ ունեցեք մարդկանց հետ և տեսեք, որ նրանք նախագահական ընտրություններին կուսակցական պատկանելությանն այդքան էլ ուշադրություն չեն դարձնում: Նրանք առավելությունը տալիս են անձին և անձի ծրագրերին, նախընտրական խոստումներին:

 – Ընտրողներն ինչո՞ւ պետք է նախապատվությունը տան ու հավատան Ս. Սարգսյանին, եթե նրա նախագահության տարիներին աղքատության ցուցանիշը կրկնակի աճել է, արտագաղթի տեմպերն էլ՝ ավելացել:

 – Որովհետև Ս. Սարգսյանն իր աշխատանքային տարիներին՝ սկսած 1988-ից մինչև այսօր, ժողովրդի աչքի առջև է, նրա կենսագրությունը ձևավորվել է մեր ժողովրդի աչքի առջև, մեր նորանկախ երկրի պատմության ընթացքում: Բոլորս էլ գիտենք և պարոն Սարգսյանի դրական կողմերը, և աշխատանքը: Ինչո՞ւ չպիտի ընտրեն:

 – Բացասական կողմերը չգիտե՞ն:

 – Չկա մարդ, որ բացասական կողմ չունենա: Ամեն ինչ համեմատության մեջ է: Եթե բացասականն ու դրականը դնում ես, բավականին մեծ խզում է առաջանում՝ դրականը շատ մեծ է բացասականի նկատմամբ:

 – Կրկնակի աճած աղքատությունն ու օրեցօր ավելացող արտագաղթի կողքին դրական ի՞նչ ցուցանիշ կարող եք նշել:

 – Ի՞նչ է, դուք ուզում եք, որ ես ամբողջովին վերլուծե՞մ 20-25 տարիների ընթացքը: Ես դրա համար ժամանակ չունեմ:

 – Ձեր մարզում Գագիկ Ծառուկյանի ազդեցությունը մեծ է: Նրա հետ քննարկե՞լ եք ընտրությունների հետ կապված հարցեր: Ասում են, թե նա խոստացել է Աբովյան քաղաքում Ս. Սարգսյանի համար 90 տոկոս ձայն ապահովել:

 – Կարծում եմ, որ քննարկելու անհրաժեշտություն չկա: Գ. Ծառուկյանն իր քաղաքական դիրքորոշումը՝ ի լուր մեր ժողովրդի, հայտարարել է: Ինչ իմաստ ունի քննարկումներ անել մի անձի հետ, որը հայտարարել է, թե այս ընտրություններին ինքը և իր համախոհները չեն աջակցելու:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում