Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կհանվեն այն բանից հետո, երբ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխի իր վարքագիծը: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Այս մասին նա հայտարարել է մեկնաբանելով Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ Մինսկում ձեռք բերված համաձայնագիրը:
«Եթե հրադադար իսկապես լինի, այդժամ այն կողջունվի: Բայց առավել կարևոր են կոնկրետ գործողությունները, ոչ թե թղթի վրա խոսքերը»,- ասել է Քեմերոնը:









































