Կատալոնիայի 4 քաղաքներում տագնապ են հայտարարել նարնջագույն թունահարույց ամպի պատճառով, հաղորդում է El Pais-ը: Արտասովոր մթնոլորտային երևույթը մի քանի ժամվա ընթացքում նկատել են Օդենայի, Իգուալադայի, Սանտա Մարգարիտա դե Մոնտբուի և Վալինովա դել Կամիի բնակիչները:
Թունավոր ամպի ձևավորման պատճառը Իգուալադայում գտնվող SIMAR քիմիական ընկերության շենքի պայթյունն էր: Ըստ պարբերականի` երկու բաղադրիչ տարրեր միմյանց հետ միացություն են կազմել` առաջացնելով պայթյուն:
Քամու բացակայության պատճառով ամպը դանդաղ է ցրվել, սակայն այժմ դրա հետքն անգամ չկա:









































