Ղազախստանի ազգային բանկը ենթադրում է տենգեի փոխարժեքի սահուն փոփոխություն նավթի հետագա էժանացման դեպքում: Այս մասին հայտնում է Tengrinews.kz-ը՝ հղում անելով կարգավորողի նախագահ Կայրաթ Կելիմբետովի հայտարարությանը:
«Եթե նավթի գինը 50 դոլարից պակաս լինի, և ավելի բացասական սցենարներ լինեն, այդ դեպքում մենք ենթադրոմ ենք, որ հնարավոր է փոխարժեքի սահուն փոփոխություն: Նորից խոսքը միջին տարեկան գնի և նավթի շարունակական էժանացման մասին է, այդ թվում՝ փոխարժեքի միջանցքի ընդլայնման ճանապարհով»,- հայտարարել է Կելիմբետովը:









































