Քուվեյթում սկսվել է միջազգային դոնորային համաժողով` Սիրիայի բնակչության համար օգնության միջոցներ հավաքելու նպատակով,- հաղորդում է «Ալ-Արաբիա» միջարաբական հեռուստաալիքը:
Ելույթի ժամանակ Քուվեյթի էմիր Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Սաբահը ՄԱԿ ԱԽ-ին կոչ է արել միջամտել սիրիական հակամարտությանը` «սիրիացի ժողովրդի տանջանքներին վերջ դնելու» համար: Նա նաև հայտարարել է, որ իր երկիրը, որպես մարդասիրական օգնություն, Սիրիային կհատկացնի 300 միլիոն դոլար:
Համաժողւվը հրավիրվել է ՄԱԿ-ի նախաձեռնությամբ և ֆորումի կազմակերպիչների խոսքերով` դրա նպատակն է հավաքել 1.5 միլիարդ դոլար Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:
Ֆորումին մասնակցում են 59 պետությունների պատվիրակություններ: Սիրիայի կառավարության և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն Էլ-Քուվեյթ չեն հրավիրվել:










































