ԱՄՆ Մոնտանա նահանգի օրենսդիր Դևիդ Մուրը պահանջում է անօրինական ճանաչել հանրության մեջ յոգայի վարտիքով հայտնվելը։ Նա կարծում է, որ հանրության մեջ նման վարտիք կրելը պետք է հանցանք որակել։
Հանրապետականն առաջադրել է օրինագիծ, որը կարգելի սեռական օրգանները, հետույքը ընդգծող հագուստներ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Ներկայում Մոնտանայում գործող օրենքով՝ մերկությանն առնչվող օրենքների եռակի խախտումը պատժվում է ցմահ ազատազրկմամբ։
Մուրն իր օրինագծի խթանման համար առաջարկում է պատիժը հասցնել առավելագույն 5 տարվա ազատազրկման և օրինախախտին պատժել նաև 5000 դոլար տուգանքով։









































