Sunday, 21 06 2026
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ

«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմն ավելի լավն է, քան գիրքը. քննադատներ

Համանուն վեպի հիման վրա նկարահանված «Մոխրագույնի 50 երանգները» կինոֆիլմի իրենց առաջին արձագանքներում քննադատները պնդում են, որ ֆիլմն ավելի հետաքրքիր է ստացվել, քան գիրքը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այսպես, Variety ամսագիրը ռեժիսոր Սեմ Թեյլոր-Ջոնսոնի ֆիլմն անվանում է գրող Էրիկա Լեոնարդ Ջեյմսի՝ իր կոմերցիոն հաջողությամբ հայտնի վեպի «էական բարելավում»:

Այդ տեսակետի հետ համաձայն է Guardian թերթը, ըստ որի՝ ենթադրվում էր հերթապահ կինոհարմարեցման ստեղծում, սակայն ստացվել է մի բան, որը գերազանցել է հանդիսատեսի սպասելիքները:

Միաժամանակ, ֆիլմի կինոարձագանքների ընդհանրացված վարկանիշը, Rottentomatoes կայքի տվյալներով, չի գերազանցում 42%-ը: IMDB կայքի օգտատերերը ֆիլմը գնահատում են 10-ից 3.4 միավոր:

«Մոխրագույնի 50 երանգները» վեպը Անաստեյշա անունով ուսանողուհու և սադոմազոխիստական հակումներով միլիարդատեր Քրիստիան Գրեի միջև սիրավեպի մասին է:

Variety-ի քննադատ Ջասթին Չանը կարծիք է հայտնել, որ ֆիլմը ստացվել է ավելի սուր, քան շուկա հանվող կինոարտադրանքի մեծ մասը: Չանի խոսքով՝ պոռնոգրաֆիայով հագեցած մեր դարում ֆիլմն ընդամենը փափուկ պրովոկացիա է երևում:

Իր հերթին, Guardian-ի քննադատ Ջորդան Հոֆմանը բարձր է գնահատել ֆիլմում Անաստեյշային մարմնավորած Դակոտա Ջոնսոնի դերասանական աշխատանքը:

Որ ֆիլմը համանուն վեպից ավելի ուժեղ է ստացվել՝ համաձայն է նաև Hollywood Reporter-ի քննադատ Շերի Լինդենը:

New York Post-ում կինոքննադատ Սառա Ստյուարտը գրել է, որ «Մոխրագույնի 50 երանգների» կինոտարբերակին հաջողվել է ազատվել «գրքի իսկապես անտեղի պահերից»:

«Մոխրագույնի 50 երանգները» Բրիտանիայում լայն վարձույթի կհանվի փետրվարի 13-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում