Մինսկում «Նորմանդական քառյակի» բանակցությունները շարունակվում են: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի», հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները լքել են բանակցությունների սրահը:
Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ այս պահին Ֆրանսուա Օլանդը և Անգելա Մերկելը փակ դռների ետևում զրուցում են Վլադիմիր Պուտինի հետ: Ուկրաինայի նախագահն այլ սրահում է:











































