Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Օիլվիե Ժիրուն գլխավորել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի ամենասեքսուալ խաղացոների ցուցակը:
Տեղեկությունների համաձայն` Paddy Power բուքմեյքերային գրասենյակը 250 ամերիկուհիների խնդրել է կազմել Անգլիայի առաջնության ամենասեքսուալ 300 ֆուտբոլիստների ցուցակը:
Նշվում է, որ ցուցակը գլխավորել է Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը: Երկրորդ տեղում է եղել «Սանդերլենդ»-ի պաշտպան Սանտիագո Վերգինին, իսկ երրորդ տեղում` «Լեսթեր»-ի կիսապաշտպան Մեթի Ջեյմսը:










































