Սիրիայում կառավարական զորքերը փակել են ահաբեկչական խմբավորումների զինման ուղիները, ովքեր կռվում են Դերա, Քունեյթրա գավառներում և Դամասկոսի հարավ-արևելքում: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով սիրիական բանակի հրամանատարության հայտարարությունը:
«Հարավային շրջանում Սիրիայի բանակի ձեռք բերած հաջողությունները մեծ նշանակություն ունեն… Նրանք փակում են զինման ուղիները և ահաբեկչական խմբավորումների միջև կապերը Դամասկոս, Քունեյթրա և Դերա գավառներում»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ սիրիական բանակը երեքշաբթի օրը սկսել է հարձակումը տարածքի հարավային ուղղությամբ, որտեղ հատվում են Դերա, Քունեյթրա գավառները և Դամասկոսի արվարձանը:











































