Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով փաստաթղթի ստորագրումը կլինի վաղը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Արդեն վաղը, ոչ այսօր»,- ասել է Լավրովը:
Հիշեցնենք, Բելառուսի մայրաքաղաքի Անկախության պալատում շուրջ 5 ժամ շարունակվում են այսպես կոչված «Նորմանդական ձևաչափով» բանակցությունները, որին մասնակցում էին Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդները (նեղ կազմով հանդիպում) և այդ երկրների ԱԳՆ ղեկավարները:








































