Այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունենալու բանակցությունների 12-րդ փուլը Եվրամիության հետ անդամակցության մասին համաձայնագրի շուրջ:
Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը` վկայակոչելով Վրաստանի պետական գրասենյակին, ԵՄ պատվիրակությունը գլխավորելու է Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի հարցերով ԵՄ տնօրինության ղեկավար Գունար Վիգանդը։
Կողմերը քննարկելու են նաև ազատ առևտրի, առանց վիզայի հաղորդակցության հարցերը:











































