Monday, 29 06 2026
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում

Արտագաղթից մինչև «խիարի» բուսնում. մամուլ

ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը երեկ՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ, Մովսես գյուղի եկեղեցու բակում մոտեցել է տարեց մի տղամարդու և հետաքրքրվել, թե ինչ խնդիրներ ունեն: Մեծահասակ տղամարդը պատասխանել է, որ իրենց մեծ խնդիրը գյուղը դատարկվելն է, որ բոլորը Ռուսաստանի Դաշնությունում են: Ի պատասխան ծերունու դժգոհության՝ ՀՀԿ առաջնորդը հայտարարել է. «Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են: Դրա համար է՞լ եմ ես մեղավոր, չթողնեիր՝ գնային»: Մովսես գյուղի բնակիչն էլ ասել է, թե եթե «զավոդ» լիներ, մարդիկ աշխատեին, երկիրը չէին լքի: «Գյուղում զավոդ լինե՞ր: Այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում: Հայրի՛կ ջան, առանց այն էլ մենք շատ մեղքեր ունենք, ինչի՞ եք նոր մեղք բարդում մեր վրա: Եթե ասեիք գյուղում գազ, ջուր, ճանապարհ չլիներ, կասեի՝ ես եմ մեղավոր, դրա համար ես եմ պատասխանատու, բայց որ քո էրեխեքը գնացել են Ռուսաստան, ե՞ս եմ մեղավոր: Թող մնար գյուղում, հող մշակեր, անասուն պահեր»,- այսպիսի պատասխան է տվել «ապահով Հայաստան» կառուցել խոստացող Ս. Սարգսյանը:

«Ժողովուրդն» այս կապակցությամբ զրուցեց քաղաքական գործիչների հետ:


«Ժառանգություն» կուսակցության քարտուղար, Աժ նախկին պատգամավոր ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ

Պարոն Սաֆարյան, փաստորեն, Ս. Սարգսյանն արտագաղթի մեջ մեղադրում է բոլորին, բացի իրենից: Վերջինս անգամ հայտարարել է, թե ժողովուրդն է մեղավոր, որ «խիարը թարս է բուսնում»: Ինչպես կմեկնաբանեք նրա հայտարարությունը:

 – Ուրեմն, կոպտությունը մի կողմ դրած, որը, իհարկե, հարիր չէ երկրի նախագահին, շատ ավելի դաժան է նրա մտածողությունը, որը դրսևորվում է այդ կոպիտ խոսելաձևով: Եթե երկրի նախագահը չի գիտակցում, որ արտագաղթի համար ինքը պատասխանատու է, ապա նշանակում է, որ այդ նախագահը շատ անպատասխանատու մարդ է:

Կարելի է ասել, որ Ս. Սարգսյանը գոնե քարոզարշավի ժամանակ բացահայտում է, թե իրականում ինքը ով է, և ինչ պետք է իրենից սպասել, եթե նորից «վերընտրվի»:

 – Կարծում եմ, որ ինքն ամեն քայլափոխի բախվում է բուռն դժգոհության, որը շատերը չեն տեսնում: Գոնե ես այդ ամենին իմ աչքերով եմ ականատես եղել: Ընդամենը մի քանի օր առաջ եմ վերադարձել Տավուշի մարզից, որտեղ հասկացա, թե ինչպիսի մեծ հասարակական դժգոհություն կա և փոփոխությունների ինչպիսի մեծ հասարակական պահանջ: Հավանաբար Ս. Սարգսյանը նկատում է, որ մարդիկ ահավոր դժգոհ են, պահանջում են փոխել իշխանություններին, և իր վերաբերմունքը նա արտահայտում է նման կոպտությամբ:

– Բայց չե՞ք կարծում, որ եթե նա ինչ-որ բանից «վախենար», իր ուժերի վրա վստահ չլիներ, թե կարող է այդ դժգոհությունների «տակից» միայնակ դուրս գալ, քարոզարշավին կգնար մեծ շքախմբով: Ս. Սարգսյանը այս անգամ շրջում է միայնակ՝առանց «թիմի»:

– Ես չեմ կարծում, որ նրա շրջապատն ի վիճակի է պաշտպանել իրեն: Օրինակ՝ Տավուշի մարզում հանդիպման ժամանակ նա իր հետ տարել է Տավուշի մարզպետին, որից ողջ մարզը «կուշտ» է: Ես դա ասում եմ որպես Տավուշի մարզի նախկին բնակիչ, որը շատ լավ տիրապետում է ժողովրդի տրամադրություններին: Քաղծառայողներից մինչև շարքային մարդիկ, գյուղապետերից մինչև տեղային պաշտոնյաներ ուղղակի հրաշալի գիտեն նրա գործունեության մասին: Ու այդ ամենի հետ կապված էլ ավելի լավ է, որ Ս. Սարգսյանը, որը չի ազատվում նման մարդկանցից, գոնե նրանց ուղեկցությամբ չի հայտնվում քարոզարշավի շրջանակներում մարդկանց հետ հանդիպելու: Ավելի լավ է միայնակ շրջի, քան ունենա նման շրջապատ:


Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆ

Տիկին Աճեմյան, Ս. Սարգսյանը Տավուշի մարզում քարոզարշավի ժամանակ հայտարարել է, թե արտագաղթի մեղավորն ինքը չէ ու անգամ մի տարօրինակ տեսակետ հայտնել թե այդպես են անում, որ «խիարը թարս ա բուսնում»:

– Ես, ճիշտն ասած, չեմ լսել այդ արտահայտությունը, դրա համար չեմ կարող մեկնաբանել: Երևի նա այլ բան է ասել: Իսկ ինչ վերաբերում է արտագաղթին, ապա համաձայն եմ չափազանցնում են, որովհետև կան ապահովված մարդիկ, որոնք երկրից դուրս են գալիս:

Բայց Հայաստանում, ըստ վիճակագրական տվյալների, արտագաղթն օր օրի աճում է, ու հիմնականում մարդիկ՝ հատկապես գյուղաբնակները, գնում են, քանի որ աշխատանք չունեն:

– Դա մենակ մեր երկրում չէ, բոլոր երկրներում էլ այդ վիճակագրությունը կա: Ու ինձ չի թվում, որ նախագահը կոպիտ է խոսում, ես բազմիցս քարոզարշավի ժամանակ տեսել եմ, թե ինչպես է նա պատասխանում ժողովրդի հարցերին: Չեմ հավատում, քանի որ մշտապես տեսել եմ, որ նա շատ հանդուրժող լսում և պատասխանում է:


Աժ ԲՀԿ խմբակցության անդամ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Պարոն Ուրիխանյան, ՀՀԿ առաջնորդն իրեն չի համարում արտագաղթի մեղավորը: Այդ դեպքում ովքե՞ր են մեղավորները:

– Մենք բազմիցս դրա մասին խոսել ենք, բնականաբար, իմ կարծիքը ոչ մի կերպ չի փոխվել: Արտագաղթն այն մեծ հիմնական խնդիրն է, որը չափից դուրս վտանգավոր հետևանքներ ունի երկրի ու ազգի համար: Մենք անընդհատ խոսել ենք դրա մասին ու ասել ենք, թե ովքեր են դրանում մեղավոր: Ես անգամ զարմանում եմ, որ նման հարց եք ինձ տալիս: Իսկ մնացածի հետ կապված՝ որևէ բան չեմ կարող ասել, քանի որ չհասկացա, թե այդտեղ վարունգն ինչ կապ ունի: Երևի այդ հարցում նախագահի խոսնակին դիմեք: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում