Tuesday, 16 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

«Եթե տղավարի ասի` …դու մեղավոր չես, բայց ընդունի, որ մեղավոր ես` կնստեմ»

«Եթե մեղադրողը դատարանում տղավարի ասի` գիտեմ` դու մեղավոր չես, բայց ընդունի, որ մեղավոր ես, ես տղամարդավարի կնստեմ»,- երեկ իր պաշտպանական ճառում ասաց «Կոշիկի քաղաք» և «Ա.Ս.» խանութների սեփականատեր Արա Կարապետյանը, ով Հայաստանի ամենախոշոր կոշիկ ներկրողներից է:

Հիշեցնենք, որ նա ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա 2008 թվականի հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը տեղի ունեցած ավազակային հարձակման գործով անցնող 10 ամբաստանյալներից մեկն է: Նրան և Նոր Նորքի ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը ներկայացնում է որպես հանցախմբի և Արմեն Ավետիսյանի, Համլետ Հարությունյանի տների, ինչպես նաև նաև Վաղինակ Վարդևանյանի ոսկու սրահի վրա հարձակումների կազմակերպիչ: Կոնկրետ Ա.Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ավազակային հարձակման նախապատրաստության համար անհրաժեշտ զենքը, հագուստը, գումարը, Արմեն Ավետիսյանի տան գծագիրը տրամադրելու և խմբին ուղղորդելու համար: Հետագայում Ա.Կարապետյանի մեղադրանքը վերաորակվել է, մեղադրանքի ծավալը փոխվել, փոխվել է նաև գլխավոր վկան, բայց այդ ամբողջ ընթացքում ամբաստանյալը մնացել է կալանքի տակ:

Երեկվա իր ճառում Ա.Կարապետյանն ասաց, որ գործը շինծու է, հիմնված է չհետազոտված և օրենքի խախտմամբ ձեռք բերված անօրինական ապացույցների վրա: Եվ քանի որ նախաքննական մարմինը ՀՀ Սահմանադրությունը և այլ օրենքներ է խախտում` չկարողանալով ապացուցել մեղադրանքը, ինքն էլ է «խախտում» Սահմանադրությունը` իր անմեղությունն ապացուցելու համար, թեև պարտավոր չէ: Ա.Կարապետյանն իր ճառում ասաց, որ ԱԱԾ-ի որոշ պաշտոնյաներ «մուտիլովկաներով» են զբաղված, և որ սա այն քրեական շինծու գործերից է, որը կհետաքրքրի նաև երկրի նախագահին, ում սխալ տեղեկատվություն է հասցվում, և դա չարիք է հասարակության համար. «…Ես իմ ելույթով չեմ ցանկանում ստվեր գցել Ազգային անվտանգության ծառայության համակարգի կամ հանրապետության դատախազության համակարգի վրա, քանի որ համոզված եմ` կան շատ ծառայողներ և վարչություններ, որոնք զբաղվում են երկրի անվտանգության հարցերով:

Սակայն դրան հակառակ` որոշ ծառայություններ, որոնց կարելի է անվանել մարուքյանա-եպիսկոպոսյանական ծառայություններ, զբաղված են այդ չարիքը գործելով»,-նշեց Ա.Կարապետյանը` հավելելով, որ նրանց զենքերից մեկը «մուտիլովկան» է, մյուսը` ոչ ճիշտ տեղեկատվություն մատուցելով` մարդուն վարկաբեկելն ու նրան «տուլիտ անելը»: Նա դատարանին ասաց, որ ինքը ոչ մի հանցավոր արարք չի արել և դա ապացուցելու է կետ առ կետ: Նաև զգուշացրեց մեղադրող կողմին, որ այս անգամ սխալվել են «տուլիտ անելու» հարցում, որովհետև ինքը Ռումինիայից չէ, իր անունը Օլիվեր չէ, և ոչ էլ սա կադաստրի գործն է… Հետո ամբաստանյալն անցավ նախաքննական մարմնի կեղծիքները թվարկելուն. «Մեղադրական ճառում տեղ են գտել այնպիսի կեղծիքներ, որոնք կարելի է համարել հանցագործություն… Դատական պատմության մեջ տեսե՞լ եք 13 հատոր քրեական գործ, որով անցնում են տասը մեղադրյալ, 19 վկա, ու չլինի թեկուզ մեկ առերեսում: (Ի դեպ, նա առերեսումներ է պահանջել, սակայն դրանք բոլորը մերժվել են.- հեղ.)…

Նախաքննական մարմինը դատարան ներկայացրեց 5 որոշում` մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու…, 5 որոշման մեջ էլ նույն նախադասությունը կարդում եմ, որ Արա Ջիվանի Կարապետյանը, Արմեն Տիգրանի Նիկողոսյանի հետ նպատակ ունենալով հափշտակել մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող առանձնատանը գտնվող ոսկյա զարդերը, գումարներն ու արժեքները, Արմեն Նիկողոսյանի հետ պլանավորել են մի խումբ անձանց միջոցով, առանց իր անմիջական մասնակցության… իրականացնել հանցավոր մտադրությունը: Գործողությունն իրականացնելու համար համաձայնություն տված անձանց Արսեն, Բագրատ Սողոմոնյաններին, Հայկ Մելքոնյանին Արա Կարապետյանը Արմեն Նիկողոսյանի միջոցով տրամադրել է. ես տվել եմ` մարտական գազային օդամղիչ ատրճանակներ, 5000 ԱՄՆ դոլար` հանցագործության համար անհրաժեշտ ծախսեր կատարելու, զինվորական, մարտական ջոկատի հանդերձանք, ավտոմեքենաներ եմ տվել և վառելանյութ: Մեկ տարի ինձ պահեցին ԿԳԲ-ի պադվալում, որ էս սաղ ես տվել եմ…»:

Հետո Ա.Կարապետյանը մեջբերում արեց մեղադրականից, որից պարզ է դառնում, որ այդ ամենը Արմենն է տվել: «Ասում էիք, որ ես էի տվել էդ սաղ, մի տարի ինձ պահիք ԿԳԲ-ի պադվալում, լավ արիք, հիմա (1 տարի անց) ասում եք` Արմենն ա տվել, ես էլ չեմ մասնակցել, բա ես ի՞նչ եմ արել… Բա մի տարի հետո կալանավորեիք… Այստեղ դուք մարդկային տրամաբանությունը բռնաբարել եք… Մարդկային տրամաբանության մեջ սա չի տեղավորվում»: Անդրադառնալով մեղադրանքի այն դրվագին, որտեղ նշվել է, թե Կարապետյանը Արմեն Ավետիսյանի տան վրա տեղի ունեցած հարձակման օրը Արմեն Նիկողոսյանի և էլի ինչ-որ անձի հետ Երևանի կենդանաբանական այգու մերձակայքում մեքենայի մեջ սպասել է հարձակումն անմիջապես իրականացրած անձանց, ասաց, որ քրգործում այս մասին վկայող որևէ ապացույց գոյություն չունի, և սցենարը լավ սարքված չի: «Գոնե Հայկին հուշեիք, ստիպեիք` գրեր, որ մեքենայի դուռը բացեց` ինձ էլ տեսավ այնտեղ, ոչ թե գրեր, որ այնտեղ էր միայն Արմեն Նիկողոսյանը և վարորդը, ում չեմ ճանաչում: Կամ Սուրենին էլ գրել տայիք, որ Արան էլ էր ընդեղ, որ Սուրենը չգրեր` Արան տունն ա», – նշեց Ա.Կարապետյանը` նկատելով, որ նախաքննական մարմինը հենց ինքն է հակասություն ստեղծել իր սցենարում: 2-րդ կեղծիքը նա համարում է գլխավոր վկայի` ԱԺ պատգամավոր Ս.Ալեքսանյանի ազգական Հարություն Ալեքսանյանի հայտնվելն այս գործում:

Նա 2009թ. նոյեմբերի 27-ի ԱԱԾ քննչական վարչությունում տված ցուցմունքում հայտնել է, որ հունվարին Սուրեն անունով իր ծանոթներից մեկի ծանոթն իրեն է փոխանցել մի պայուսակ: Ըստ վկայի` Սուրենին չի էլ ճանաչել, սակայն նա իր հեռախոսին էր զանգել, և իր ծանոթներից մեկի անունով խնդրել էր, որպեսզի հանդիպի իրեն, պայուսակ վերցնի: Ալեքսանյանը գրել է, որ պայուսակն իրեն ի պահ է տրվել 2 օրով, և քանի որ, ըստ վկայի առաջին ցուցմունքի, Սուրիկը չի եկել պայուսակի հետևից, ինքը, բացելով այն, տեսել է ոսկյա զարդեր, ժամացույցներ, փաստաթղթեր, որոնք հանձնել է քննչական մարմնին: Մինչդեռ իր նոր ցուցմունքում Հ.Ալեքսանյանը հայտնում է, որ «Անձնագրի մեջի նկարի տղին` Սուրեն Մելքոնյանին ես ընդհանրապես չեմ ճանաչում: Ընդհանրապես չեմ տեսել, այդ գործով` Արմեն Ավետիսյանի տնից հափշտակված ոսկյա զարդերի և փաստաթղթերի վերադարձման հետ ես որևէ կապ չունեմ: Չեմ հիշում իմ ընկերներից ում խնդրանքը կատարեցի և այդ ցուցմունքը գրեցի, որ իբր նշված ապրանքը Սուրիկը տվել է ինձ, և այն ես հանձնել եմ քննությանը»:

Ա.Կարապետյանը դառնալով մեղադրողին` ասաց. «Պարոն մեղադրող, դուք ձեր մտերիմների շրջանում այսպիսի մի արտահայտություն եք միշտ անում` ես գիտեմ` Արան է ուղարկել… Բա ինչի՞ ճառում ըտենց չեք գրել: Գրեիք` Արան ա ուղարկել, բայց ես կարծում եմ` սրա համար ա ուղարկել, ինչքան ազնիվ կլիներ: Պարոն Հովսեփյան, դուք գուշակ ե՞ք, հա՞… Դուք դրա իրավունքը չունեք. այդպես կարող էր մտածել ասենք` Վանգան, Բատիկյանի Վարսիկը: Սա միակ տեղն ա, որ մարդիկ գալիս են ապացուցելու, որ դատավորն էլ տեսնի` մեզնից ով ա ճիշտ»: Ա.Կարապետյանը ոստիկանության մի միջադեպ հիշեց, ու դրա հետ կապված` նախագահի բարձրաձայնած` «անբարոյականություն» արտահայտությունը: «Իսկ երբ գլխավոր վկային են փոխում, բա դրա՞ն ինչ անուն տալ»` հարցրեց Ա.Կարապետյանը և նախագահին հորդորեց ԱԱԾ-ի մաքրմամբ զբաղվել, քանի որ «ոստիկանները ԱԱԾ դեմ հրեշտակներ են»:

Այդ գործից Մարուքյանը «Պրադո-ջիպ» ստացավ, իսկ թե ինչ ստացան մնացածը` Ա.Կարապետյանին հայտնի չէր: Նա չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքները, այն, որ ինքը 100.000 դոլար է խոստացել խմբի յուրաքանչյուր անդամին` Արմեն Ավետիսյանի տան վրա հարձակումը հաջողությամբ ավարտելուց հետո, որ հանցախումբ է ստեղծել` կոնկրետ օրինակներով նշելով, թե ինչ հակասություններ կան ամբաստանյալների նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև: Նա նաև ասաց, թե ինչպես են օգտագործել ամբաստանյալ Ս.Մելքոնյանին` իր դեմ ցուցմունքներ կորզելու համար. վերջինս դատարանում հայտնել է. «…Ինձ վախեցրել են, որ երեխաս մալալետկում կմեծանա, ես էլ բոմժ կդառնամ»: Ա.Կարապետյանի մեկնաբանությամբ, որտեղ Մարուքյանին պետք է եղել` նա սեղմել է «պուլտի կոճակը»` Սուրենը կորցրել է հիշողությունը, որտեղ պետք է եղել` «վերականգնվել է» հիշողությունը, սակայն դատարանում են դրանց շուրջ հակասություններ ստեղծվել: Այս քրգործը համարելով 17 անհայտով շինծու գործ, որտեղ ոչ մի ցուցմունքով և որևէ կերպ չի ապացուցվում իր մեղավորությունը, թե ումից է հափշտակված ապրանքը վերցրել, ինչպես է ուղղորդել և այլն, Կարապետյանը մեկնաբանում է. «Երևի ես էլ եմ «պուլտով» ղեկավարել. կոճակը սեղմել եմ` Նիկոլայը թռել է պատից, մյուսի ուղեղին միացված կոճակը սեղմել եմ ասել եմ` մեքենան «զադնի տուր»…մյուսին` շոր հագի, վրեն «սպեցնազ» գրի»…

Հաջորդ դատական նիստը` ապրիլի 11-ին:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում