Մադրիդի «Ռեալ»-ը տուգանել է կիսապաշտպաններ Սամի Խեդիրային ու Խամես Ռոդրիգեսին: Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Գերմանացի և կոլումբացի կիսապաշտպանները տուգանվել են Մադրիդի «Ատլետիկո»-ից կրած 4:0 հաշվով պարտությունից հետո Քրիշտիանու Ռոնալդուի ծննդյան տարեդարձի կապակցությամբ խնջույքին մասնակցելու համար:
Խեդիրան, ով 2015թ. ամռանը ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ, ընթացիկ մրցաշրջանում այլևս իր թիմի մեկնարկային կազմում չի հայտնվելու:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ի մի շարք ֆուտբոլիստներ, այդ թվում և Իկեր Կասիլյասն ու Սերխիո Ռամոսը, բացատրություն էին պահանջել Ռոնալդուից:









































