Նոր Նորքի 4-րդ զանգվածից այրվածքներով հիվանդանոց տեղափոխված 47-ամյա Աննա Բադալյանն այսօր առավոտյան մահացել է:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակիցը տեղեկացել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնից:
Նշենք, որ կինը 3-րդ 4-րդ կարգի այրվածքներ է ստացել, այսինքն՝ այրվել է մարմնի մակերեսի 75 տոկոսը և շնչուղիների 15 տոկոսը, և ինչպես մեզ երեկ տեղեկացրել էր ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հովիկ Ասլանյանը, կինն անհույս հիվանդի կարգավիճակում է եղել:









































