Այսօր Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Սուսաննա Աբրահամյանից տեղեկացանք, որ 2010թ.-ին Լեռնային Ղարաբաղում սպառողական գների ինդեքսը կազմել է 10.6%, ինչը պայմանավորված է պարենային ապրանքների գների ինդեքսի 16.7% աճով:
Գնաճային մեծ ազդեցություն են կրել հետևյալ ապրանքատեսակները.
Հացամթերք` 16.7%
Մսամթերք` 17.1%
Կաթնամթերք` 15.5%
Ձու` 23.7%
Բուսական յուղեր` 19.6%
Միրգ` 27.7%
Բանջարեղեն ու կարտոֆիլ` 19.7%:
Սակայն գնաճը այսքանով չի սահմանափակվել, և գները շարունակում են աճել նաև 2011թ.-ին: