Շվեդիայում Պաղեստինի դիվանագիտական ներկայացուցչության կարգավիճակի բարձրացումը՝ մինչև դեսպանատան մակարդակ, որի բացումը կայացել է նախօրեին, ապացուցում է ինքնորոշման հարցում պաղեստինցիների դիրքորոշման արդարացիությունը: Այս մասին Sputnik-ին հայտնել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ Ուասիլ Աբու Յուսուֆը:
Պաղեստինի դեսպանատան պաշտոնական բացումը կայացել է փետրվարի 10-ին՝ Ստոկհոլմում: Դեսպանատունը բացել է Շվեդիայում այցով գտնվող Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը:
Շվեդիայում դեսպանատունը Արևմտյան Եվրոպայում Պաղեստինի առաջին դիվանագիտական ներկայացուցչությունն է:
«Այս քայլը հերթական անգամ ապացուցում է պաղեստինյան հարցի արդարացիությունը: Այն լրացնում է դիվանագիտական քայլերը՝ Շվեդիայի կողմից Պաղեստինի ճանաչումից հետո»,- հայտարարել է Վասիլ Աբու Յուսուֆը:











































