Monday, 29 06 2026
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»

Ռուս-ամերիկյան հարաբերությունների սրացումն իր ազդեցությունը կունենա Ղարաբաղի վրա․ Զատուլին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

­-Պարոն Զատուլին, եթե Ռուսաստանը մերժի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկը ՝ Ուկրաինայի արևելքում հակամարտության լուծման հարցում, ապա Ռուսաստանին սպասվում են նոր պատժամիջոցներ, բացի այդ, Գերմանիան չի առարկի, որԱՄՆ-ը զինի Ուկրաինային: Ռուսաստան-Արևմուտք արդեն խորացված հակամարտության պարագայում ի՞նչ ճակատագիր կունենա Ղարաբաղյան հակամարտության լուծումը: Ակնհայտ է, որ համանախագահող երկրները չեն կարող մի ճակատում հակամարտել, մյուսում՝ համագործակցել:

Իհարկե, Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների վատացումը ընդհանուր առմամբ ազդում է միջազգային դրության, այդ թվում՝ երկրագնդի ամենատարբեր կետերում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Այդուհանդերձ, պատճառահետևանքային ուղիղ կապ այս ամենում ես չեմ տեսնում. գերմանա-ֆրանսիական նախագծի կատարումը կամ զենքի տրամադրումը մի փոքր այլ հարթության հարց է: Ես ընդհանուր առմամբ ենթադրում եմ, որ ներկա դրությամբ զենքի լուրջ մասշտաբների մատակարարում ԱՄՆ-ը Ուկրաինային չի տրամադրի, և գերմանա-ֆրանսիական նախագիծը լավագույն դեպքում թույլ կտա Միացյալ Նահանգներին փրկել դեմքը, որովհետև նրանք հետաքրքրված են, որ Ուկրաինայի ներկայիս իշխանությունները մնան: Այսօր Ուկրաինայի նախագահի ճակատագիրը մեծ հաշվով կախված է մազից. Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայի արևելքում, և այն պարտությունները, որ կրում են Ուկրաինայի զինված ուժերը:

Չգիտեմ, իմ այս խոսքերով կհանգստացնեմ ինչ-որ մեկին, թե ոչ, բայց կարծում եմ, որ այն բոլոր հայտարարությունները, թե ԱՄՆ-ը Ուկրաինային զենք է տրամադրելու, արվում են բացառապես այն նպատակով, որ Ռուսաստանին դրդեն, որ կանգնեցնի այդտեսակ մատակարարումը՝ զիջումների գնա Ուկրաինայի արևելյան հատվածում առկա իրավիճակի հետ կապված: Ես կարծում եմ, որ լավագույնը, ինչ կարող է պատահել, պատերազմական գործողությունների սառեցումն է:

Նշեցիք, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը ցանկացած հարցում իր հետքը կթողնի։ Կոնկրետ Ղարաբաղի մասով ի՞նչ կասեք:

Այո , ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը՝ ուղիղ կապ չեմ տեսնում, թեպետ Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունները շատ են սրվել: Դրանք չէին կարող չսրվել, որովհետև ԱՄՆ-ը կոպիտ ձևով միջամտում է այն հարթության խնդիրներին, որ իրեն չի պատկանում և որի համար ինքը պատասխանատու չէ: Չնայած այդ բոլոր հանգամանքերին՝ Ռուսաստանը շարունակում է Միացյալ Նահանգների հետ քննարկել տարբեր հարցեր, այդ թվում՝ Սիրիայում իրավիճակը, «Իսլամական պետության» կռիվը, որը հետաքրքրում է և՛ մեզ, և՛ Միացյալ Նահագներին: Ուզում եմ ընդգծել նաև, որ մինչ այս պահը, համենայնդեպս, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները Մինսկի խմբի շրջանակներում համաձայնեցված տեսակետներ են հայտնել, այսինքն՝ համանախագահների հայտարարություններն իրար չեն հակասել:Մինսկի խմբի համանախագահող երկրները, սա կարող եմ ասել և՛ Ռուսաստանի, և՛ Ֆրանսիայի, ինչու չէ՝ նաև Միացյալ նահանգների տեսակետներից ելնելով, չեն ձգտում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը վերսկսվի: Այս հարցում բոլոր համանախագահները անկասկած համակարծիք են, իսկ հակամարտության կարգավորման վերաբերյալ տարբեր տեսակետներ ունեն Հայաստանն ու Ադրբեջանը, և մինչ այս պահը այդ տեսակետները մեկտեղել չի ստացվել: Ես չեմ կարծում, թե վերջին իրադարձությունները դրդում են, որ ինչ-որ փոփոխություն լինի հակամարտության լուծման հարցում:

Իսկ ի՞նչ կասեք Մինսկի խմբի վերջին հայտարարության մասին: Ադրբեջանի արտգործնախարար Է Մամեդյարովի հետ հանդիպումից հետո համանախագհները կոշտ հայտարարություն տարածեցին՝ հասցեագրված մեղադրանք հնչեցնելով Ադրբեջանի հասցեին առ այն, որ նա չի կատարում իր պարտավորությունները: Այս հայտարարությունը ի՞նչ անդրադարձ կարող է ունենալ բանակցային հետագա գործընթացի վրա:

-Պարզ է, որ բավական երկար ժամանակ է, Ադրբեջանը փորձում է իրավիճակն իրեն հարմարացնել, այդ թվում՝ համախագահներին իր «կողմը քաշել»: Նրան դա չհաջողվեց։ Դեռ տարիներ առաջ նրանց թվում էր, թե Ռուսաստանը կարող է օգնել իրենց, որ որոշ բաներ հօգուտ Ադրբեջանի լինեն, այսինքն՝ Ռուսաստանը ճնշի Հայաստանին այդ հարցում, որ Հայաստանն էլ զիջումների գնա:Այս դեպքում նման բան տեղի չուենցավ և դժվար էլ լինի: Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության հարցում լարվածության սրացմանը, ապա ինձ թվում է՝ դրա պատասխանատուն մեծ մասամբ Ադրբեջանն է, որովհետև Հայաստանին դա ակնհայտորեն ձեռք չի տալիս: Իսկ Ադրբեջանը այդկերպ ցանկանում է ուշադրությունը հրավիրել ղարաբաղյան հակամարտության վրա, ակնհայտ է, որ ուկրինական ճգնաժամի պարագայում այդ հարցը երկրորդական պլան է մղվել: Ուրիշ տարբերակ դա անելու համար Ադրբեջանը չունի, դրա համար էլ խախտում է հրադադարի ռեժիմը և տարատեսակ բախումներ հրահրում շփման գծում: Հայտարարությունը, որի մասին Դուք նշեցիք, վկայում է այն մասին, որ համանախագահները դիտարկում են տարբեր հանգամանքներ և նոր եզրահանգման գալիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում