Մոսկվայի «Սպարտակ»-ի երկրորդ թիմը շարունակում է միջմրցաշրջանային ուսումնամարզական հավաքը Թուրքիայում:
Մոսկովյան թիմի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ այսօր թիմին է միացել բուժանձնակազմի ղեկավար Միխայել Վարտապետովը, բժիշկ Վլադիսլավ Կորնիցկին ու ֆիզիոթերապևտ Դիեգո Մանտովանին:
Նրանց այցի նպատակն է եղել նաև գնահատել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի առողջական վիճակը: Արազը շարունակում է վերականգնողական ծրագիրը ֆիզպատրաստականության մարզիչ Խավիեր Նոյա Սալսեսի գլխավորությամբ:
Վարտապետովն ակումբի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Օզբիլիսը վերականգնվում է ըստ ծրագրի: Նկատվում է դրական տեղաշարժ: Ծանրաբեռնվածությունն աստիճանաբար մեծանում է:








































