ՀՀ նախագահի Աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ստացված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Ալմաթիի քաղաքի մոտ տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որին զոհ են գնացել բազմաթիվ քաղաքացիներ:
Սերժ Սարգսյանը խնդրել է իր վշտակցությունն ու զորակցությունը փոխանցել զոհվածների ընտանիքներին և հարազատներին:







































