«Լիվերպուլ»-ը հետաքրքրված է «Մալագա»-ի դարպասապահ Գիլյերմո Օչոայի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Daily Express-ը:
Լիվերպուլյան ակումբի ղեկավարությունը դիտարկում է դարպասապահի գիծը հզորացնելու հնարավորությունը: Գործարքը կարող է կայանալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա մեքսիկացին 6 հանդիպում է անցկացրել «Մալագա»-ի կազմում և 6 գոլ բաց թողել:








































