Երկրները, որոնք ժամանակին եղել են հակառակորդներ, կարող են գործընկերներ դառնալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։
Իր ելույթի ժամանակ Օբաման հիշեցրել է, որ այս տարի նշվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակը և Գերմանիայի վերամիավորման 25-ամյակը։ Նրա խոսքով՝ այն ժամանակ, երբ հակամարտություններն անլուծելի են թվում, իսկ առաջընթացի ձեռքբերումը՝ անհնարին, Գերմանիայի պատմությունը հույս է տալիս։
«Մենք կարող ենք դադարեցնել պատերազմները։ Երկրները կարող են վերականգնվել։ Թշնամիները կարող են դառնալ դաշնակիցներ։ Պատերը կարող են փլուզվել։ Տարաձայնությունները կարող են հարթվել»,- նշել է Օբաման։










































