Իսպանական մամուլը տեղեկացնում է, որ թենիսիստ Ռաֆայել Նադալը գոլֆի սիրողական մրցաշարի հաղթող է դարձել իսպանական Մալյորկայում: Թենիսիստի ազգակիցը՝ Միգել Անխելը, զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ 26-ամյա աշխարհի նախկին առաջին ռակետը կորտ դուրս չի եկել «Ուիմբլդոն»-ի 2012 թվականի խաղարկությունից հետո:
Նադալը վերադառնալու է մրցասպարեզ Վինա դել Մար մրցաշարում, որը մեկնարկում է փետրվարի 4-ին:









































