Մասնագետները պնդում են, որ սննդի մեջ մուգ խաղողի օգտագործումը (թարմ պտուղներ, հյութ կամ կարմիր գինի) նպաստում է ճարպային բջիջների աճի դանդաղմանը ու խոչընդոտում է նորերի զարգացմանը:
Գիտնականների աշխատանքին առավել մանրամասն հնարավոր է ծանոթանալ Тhe Journal of Nutritional Biochemistry ամսագրում:
Մկների վրա արված փորձերը ցույց են տվել, որ մուգ խաղողի մեջ պարունակվող էլագաթթուն զգալիորեն դանդաղեցրել է ճարպային բջիջների աճը կրծողների օրգանիզմում ու խոչընդոտել նորերի առաջացմանը:
Հատկապես զգալի է եղել էլագաթթվի ազդեցությունը լյարդի վրա:












































