«Գրեմմիի» վարկածով «Տարվա լավագույն երգ» է ճանաչվել Սեմ Սմիթի Stay With Me-ն։ Այդ անվանակարգում պայքարել են նաև Սիայի Chandelier-ը, Թեյլոր Սվիֆթի Shake It Off-ը, Մեգան Թրեյնորի All About That Bass-ը և Էնդրյու Հոզիե Բերնի Take Me To Church-ը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
22-ամյա Սեմ Սմիթը մրցանակ է շահել նաև «Լավագույն նոր կատարող» և «Փոփ ոճի լավագույն ալբոմ» անվանակարգերում։
Լավագույն ռեփ ալբոմ է ճանաչվել Էմինեմի The Marshall Mathers LP 2-ը։









































