ԴԱԻՇ-ի դեմ պայքարող կոալիցիայում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջոն Ալենը հայտարարել է, որ իրաքյան բանակը, որի մարզումներով այժմ զբաղվում են միջազգային կոալիցիայի երկրների ներկայացուցիչները, շուտով ցամաքային գործողություն կսկսի ահաբեկչական խմբավորման դեմ։ Այս մասին հայտարարում է RIA Novosti-ն։
«Առաջիկա շաբաթներին երբ իրաքյան զորքերը ցամաքային արշավ սկսեն՝ Իրաքը վերադարձնելու համար, կոալիցիան հզոր կրակային աջակցություն կցուցաբերի»,- հայտարարել է Ջոն Ալենը հորդանանյան «Պետրա» գործակալության հետ զրույցում։
Նա նշել է, որ կոալիցիայի երկրների հրահանգիչները զբաղվում են զինվորների, ինչպես նաև ԴԱԻՇ-ի դեմ ակտիվորեն պայքարող տեղի ցեղերի անդամների ուսումնավարժանքներով։







































