Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը պատրաստում է միջոցների փաթեթ՝ երկրի տնտեսությունը կենդանացնելու համար: Ինչպես հաղորդում է Reuters-ը, մասնավորապես նախատեսվում է հարկային արտոնություններ սահամնել երիտասարդ ձեռնարկատերերի համար:
Փաթեթն իր մեջ ներառելու է հարկային արտանություններ փոքր արտահանողների, կոմերցիոն արժեթղթերի շուկայի զարգացում ոչ մեծ ընկերությունների, նոր վարկային գիծ բիզնեսի համար:
Վարչապետի հեղինակությունը կտրուկ ընկել է վերջին մեկ տարվա ընթացքում բյուջեի տնտեսման կոշտ ռեժիմ անցկացնելու պատճառով և հարկային արտոնությունները մասամբ կօգնեն նրան վերադարձնել հասարակական դիրքը: Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո նա խոստացավ կրճատել պետական բյուջեի բարձր դեֆիցիտը և գրավել ներդրողների, սակայն ռեցեսիան շարունակում է խորանալ: Իսպանիայում գործազրկության մակարադակը հասել է 26%-ի, որն ամենաբարձր մակարդակն է 1970 թվից ի վեր:









































