Վերջին շաբաթների ընթացքում Սիրիայում և Իրաքում անցկացված հակաահաբեկչական գործողության հետևանքով ոչնչացվել է ԴԱԻՇ-ի առնվազն 7000 գրոհային: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Հորդանանի ռամզաօդային ուժերի հրամանատար Մանսուր Սալեհ Ալ-Ջուբուրը:
«Մենք հասանք նրան, ինչին ձգտում էինք: Ոչնչացրել ենք գրոհայինների լոգիստիկ կենտրոններ, զենքի պահեստներ և թաքստոցներ: Մեր վերջնական նպատակն է ջնջել ԴԱԻՇ-ին երկրի երեսից»,- հայտարարել է նա:
Ալ-Ջուբուրի տվյալներով` կոալիցիային հաջողվել է ոչնչացնել ԴԱԻՇ-ի ռազմական պոտենցիալի շուրջ 20%-ը:










































