ԱՄՆ դաշնային պահուստի նախկին ղեկավար Ալան Գրինսպենը նախազգուշացրել է, որ Հունաստանը ստիպված կլինի դուրս գալ եվրոգոտուց:
BBC-ին տված հարցազրույցի ժամանակ նա ասել է, որ չի տեսնում մեկին, որը կցանկանա Հունաստանի թույլ էկոնոմիկան ամրապնդել նոր պարտքերով:
Հունաստանը ցանկանում է պայմանավորվածություն ձեռք բերել իր արտաքին պարտքի վճարման նոր պայմանների շուրջ, սակայն Գրիսպենն այս կապակցությամբ ասել է. «Չեմ կարծում, որ այս հարցը կարող է լուծվել առանց Հունաստանի՝ եվրոգոտուց դուրս գալու»:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը հայտարարել է, որ Հունաստանի դուրս գալը եվրոգոտուց մեծ իրարանցում կառաջացնի Միացյալ թագավորությունում:










































