Այսօր Գյումրու Անի թաղամասում գտնվող Չարենցի 10 հասցեում ինքնասպան է եղել 1991 թվականին ծնված Ժենյա Սարիբեկյանը, որին, մայրը գտել է զգեստապահարանի վերևի հատվածից կախված: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը Aravot.am-ին տեղեկացրել է, որ Ժենյա Սարիբեկյանը երկրորդ կուրսի ուսանողուհի է, սովորում է Գյումրիում, և նրա վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Կայքին հաջողվել է ճշտել, որ Ժենյա Սարիբեկյանը սովորում էր Գյումրու գեղարվեստի ակադեմիայի մագիստրատուրայի բաժնում, նա նկարչուհի է: Աշխատում էր նաև «Տիրամայր Հայաստան» կենտրոնում կամ ինչպես Գյումրիում առավել հայտնի է՝ կուսանոցում`որպես դիզայներ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում










































