Կիպրոսը Ռուսաստանին կառաջարկի իր տարածքում տեղակայել ռուսական ավիացիոն և ռազմածովային բազաները: Ինչպես հաղորդում է Xinhua գործակալությունը, այս մասին տեղական թերթերից մեկին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը:
Հաղորդվում է, որ ռազմական համագործակցության մասին փաստաթուղթը կստորագրվի փետրվարի 25-ին Մոսկվայում: Ինչպես հայտարարել է Կիպրոսի նախագահը, «գոյություն ունի հին համաձայնագիր, որը պետք է վերսկսել այնպես, ինչպես կա»:
«Միևնույն ժամանակ կներկայացվեն հավելյալ ծառայություններ, ինչպես անում են այլ պետությունների հետ, օրինակ՝ Ֆրանսիայի և Գերմանիայի»,- ասել է նա:











































