Բրիտանական գահաժառանգ արքայազն Չարլզը ժամանել է Հորդանան և այցելել աշխարհում ամենախոշոր սիրիացի փախստականների ճամբարներից մեկը` Զաաթարի, որտեղ բնակվում է շուրջ 85 հազար մարդ:
Արքայազնը հանդիպել է տեղի բնակիչներին և ֆուտբոլ խաղացել ճամբարում բնակվող երեխաների հետ: Բրիտանական հումանիտար կազմակերպությունները Չարլզին ներկայացրել են հաշվետվություն արված աշխատանքի մասին: Սիրիայում ստեղված իրավիճակը արքայազնը «զարհուրելի» է անվանել:
Զաաթարին, որն առաջացել է 2012թ., աստիճանաբար վերածվում է քաղաքի, վրաններին փոխարինելու են գալիս տներ, փղոցներն աստիճանաբար ասֆալտապատվում են, իսկ տեղի բնակիչները բացել են շուրջ 3000 փոքր բիզնես:





































