Ամերիկյան Տեխաս նահանգում 2010 թվականից հետո ԱՄՆ-ում առաջին անգամ կիրականացվի կնոջ նկատմամբ մահապատիժ: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Խոսքը 51-ամյա Քիմբերլի Մաքքարթիի մասին է, որը 2002 թվականին տարեց կնոջ սպանության մեղադրանքով մահապատժի է դատապարտվել:
1997 թվականին Մաքքարթին կողոպուտի նպատակով խարդախ ճանապարհով ներթափանցել էր 70-ամյա Դորոթի Բուտի տուն, և հենց թալանի ժամանակ էլ կատարել սպանությունը: Նշվում է, որ մարդասպան կինը մեղադրվում է ևս երկու տարեց կանանց սպանության մեջ:











































