Saturday, 18 07 2026
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT

Աշխատանք ա, էլի. ոստիկանների օրինական պահանջից մարմնավաճառների նյարդերը տեղի են տվել

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ ավարտվեց Նելլի Գ.-ի և Գայանե Ա.-ի գործի դատական քննությունը:

Գործը ամբաստանյալների միջնորդությամբ քննվեց արագացված ընթացակարգով:

52-ամյա Նելլին ու 35-ամյա Գայանեն ընկերուհիներ են՝ չնայած տարիքային տարբերությանը: Նրանց միավորողը նույն արհեստն է, որով երկուսն էլ վաստակում են իրենց հացը:

«Հա, մենք մարմնավաճառներ ենք, ի՞նչ անենք, մեր կյանքն էլ էսպես է ստացվել»,- դատարանի միջանցքում առանց ավելորդ ծեքծեքումների, թույլ ժպիտով ասաց Նելլին:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հուլիսի 22-ին, ժամը 20-ն անց 15-ի սահմաններում Երևանի Բագրատունյաց պողոտայի 15 շենքի մոտ Նելլին ու Գայանեն չեն ենթարկվել ոստիկանության ավագ սերժանտների պահանջին՝ լքելու հասարակական վայրը:

Կանայք, առաջադրված մեղադրանքի համաձայն, դրսևորել են անհարգալից վերաբերմունք շրջակա շենքերի բնակիչների ու ոստիկանների նկատմամբ, շուրջ տասը րոպե հայհոյանքներ են հնչեցրել ոստիկանների հասցեին:

Քրեական գործին, որպես իրեղեն ապացույց, կցված է լազերային սկավառակ՝ դեպքի պահին ամբաստանյալների հնչեցրած հայհոյանքների ձայնագրությամբ:

Նելլին ու Գայանեն մեղադրվում էին խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածով:

Նրանք ընդհանուր իրավասության դատարանում իրենց լիովին մեղավոր ճանաչեցին:

Մեղադրողը միջնորդեց նրանց մեղավոր ճանաչել ու դատապարտել 50 հազարական դրամ տուգանքի:

Ընդհանուր իրավասության դատարանը Նելլի Գ.-ին ու Գայանե Ա.-ին մեղավոր ճանաչեց խուլիգանության համար ու դատապարտեց 40 հազարական դրամ տուգանքի:

Դատավճռի հրապարակումը ամբաստանյալ կանայք արտաքուստ հանգիստ ընդունեցին: Նույնիսկ հետաքրքրվեցին, թե ե՞րբ և որտե՞ղ կարող են վճարել տուգանքը:

Միջանցքում նրանք ասացին, որ արագացված դատաքննություն են միջնորդել, որպեսզի ամեն բան դատարանում արագ ավարտվի:

Նրանք, իրոք, իրենց արարքը սխալ են համարում, այնուամենայնիվ, ոստիկաններին չպիտի հայհոյեին: Բայց Նելլին ու Գայանեն ասացին, թե ի սկզբանե իրենք ոստիկանների հետ առճակատվել չեն ցանկացել։

Մարմնավաճառուհիները կանգնած են եղել Բագրատունյաց պողոտայում: Ոստիկանները մոտեցել ու պահանջել են, որ հեռանան:

Ըստ ամբաստանյալների՝ իրենք հեռացել են: Բայց ոստիկանները եկել են իրենց հետևից, հայհոյել են… Ու ոստիկանների պահվածքի պատճառով իրենց նյարդերը տեղի են տվել…

Կանայք ասացին, թե ոստիկանները իրենցից հետ չէին մնում հայհոյանքներով, սակայն ձայնագրության մեջ նրանք հանել են իրենց հայհոյանքները, թողել են միայն կանանց «հատվածը»:
Նելլին ու Գայանեն ընտանիք, երեխաներ չունեն:

Նելլին ասաց, թե ապրում է հանգուցյալ քրոջ ընտանիքում, քրոջ երեխաների հետ, օգնում է նրանց իր աշխատանքով…

52-ամյա Նելլին շատ անկաշկանդ էր պատասխանում հարցերին, նույնիսկ ինձ էր կոչ անում «հանգիստ» հարցնել: Նա ասաց, թե 10 տարի է՝ մարմնավաճառությամբ է զբաղվում:

«Արդեն 52 տարեկան եք, և այդ տարիքում պահանջարկ ունե՞ք»՝ հարցին Նելլին վստահ պատասխանեց. «Հա, ինչի՞ չէ, լավ էլ պահանջարկ ունեմ: Ես իմ հաճախորդներն ունեմ: Նրանք զանգում են ինձ, հանդիպում ենք: Բայց երբ գործ չի լինում, մեկ-մեկ էլ փողոցում եմ կանգնում, ի՞նչ անենք: Աշխատանք ա, էլի»:

Գայանեն ավելի կաշկանդված էր: Նա գյուղից է եկել Երևան: Այստեղ նույնիսկ հասցե չունի, որով դատարանը նրան կուղարկեր դատավճռի պատճենը: «Վարձով եմ մնում, երբ չեմ կարողանում վճարել, դուրս եմ գալիս…»:

Թմբլիկ Գայանեն ասաց, թե ինքը մոտ չորս տարի է մարմնավաճառությամբ զբաղվում: Հնարավոր է՝ ավելի երկար ժամանակ է անում այս գործը, բայց, ի տարբերություն Նելլիի, դրա մասին անկաշկանդ խոսել դեռ չի կարողանում:

Տուգանքի դատապարտված կանայք ասացին, թե իրենց համար 40 հազար դրամը մեծ գումար է, բայց ի՞նչ արած, իրենք սխալ են եղել, դատավճիռը չեն բողոքարկելու, կվճարեն տուգանքը, կաշխատեն հետևություններ անել, կաշխատեն, որ վճարեն…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում