2013 թ. հետո Աթենքին այլևս անհրաժեշտ չի լինի տնտեսման կոշտ ուղղությունը: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին լրագրողներին հայտարարել է Հունաստանի ֆինանսերի նախարար Յանիս Ստուրնարասը:
Նախարարի խոսքերով՝ 2013 թ. վերջին տարին կլինի, երբ երկրում կդիտարկվի տնտեսական անկում: Ստուրնարասի կարծիքով՝ 2014 թ. սկսած երկրի տնտեսությունը կսկի աճել:
Հարկ է նշել, որ վերջին ժամանակներում Հունաստանում պահպանվում է հասարակական դժգոհությունը կոշտ տնտեսման քաղաքականությունից, ինչի պատճառով Եվրամիությունն էականորեն մեղմացրել է բանակցությունների տոնը Հունաստանի հետ:









































