Ֆրանսիայում հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել է 6 մարդ, որոնց կասկածում են արտասահման գրոհայիններ ուղարկելու գործով զբաղվող ջիհադիստների խմբավորմանը մասնակցելու մեջ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Ինչպես նշվում է՝ ձերբակալություններն իրականացվել են Ֆրանսիայի հարավում՝ Թուլուզում և Ալբիում:
Երկրի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը հայտարարել է, որ ներկա դրությամբ ձերբակալվածները կալանքի տակ են:











































