Հայտնի դերասան Դենիել Քրեյգը վնասվածք է ստացել Ջեյմս Բոնդի մասին հերթական ֆիլմի նկարահանման ժամանակ: «Ուրվական» ֆիլմի նկարահանման հրապարակում 46-ամյա դերասանը վնասել է ծունկը:
Դերասանը վնասվել է մարտական տեսարանի նկարահանման ժամանակ: Քրեյգի վնասվածքը իսկական խուճապ է առաջացրել ֆիլմի պրոդյուսերների շրջանում:
«Նկարահանման ժամկետն այնքան խիտ է, որ ցանկացած ուշացում կարող է քաոս առաջացնել ամբողջ ժամանակացույցում»,- նշել է աղբյուրը:
Եվ իսկապես. մի շարք դրվագների նկարահանումը ստիպված են եղել դադարեցնել մի քանի օրով: Դերասանի մամլո քարտուղարը հայտարարել է, որ Քրեյգը արդեն ապաքինվում է և մոտ օրերս կվերադառնա նկարահանման հրապարակ:






















































