Կոլումբիական ՖԱՐԿ խմբավորման ապստամբները «Միսս Տիեզերք-2014»-ի հաղթող Պաուլինա Վեգային առաջարկել են միջնորդ դառնալ կառավարության հետ բանակցություններում՝ հաղորդում է BBC News-ը:
ՖԱՐԿ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ Վեգան մոլորակի առաջին գեղեցկուհու թագի համար պայքարում ինքն էր հիշատակել նման հնարավորությունը:
Աղջիկն առայժմ չի արձագանքել առաջարկությանը, իսկ ՖԱՐԿ-ի հայտարարության մեջ չի նշվում, թե կոնկրետ ինչով կարող է օգնել գեղեցկության մրցույթի հաղթողը:










































