Չինաստանի արևելյան և կենտրոնական տարածաշրջաններում՝ Հարբին, Շիցզյաչժուան, Ցզինան և Չժենչժոու քաղաքներում թանձր մառախուղի պատճառով փակ են ավտոմայրուղիները, իսկ օդանավակայաններում չվերթներ են չեղյալ հայտարարվել: Պեկինի միջազգային «Շոուդու» օդանավակայանում չեղյալ է հայտարարվել շուրջ 2 տասնյակ չվերթներ: Չինաստանի մայրաքաղաքի առանձին շրջաններում ճանապարհներին տեսանելիությունը կազմում է 600 մետր: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Քաղաքում կուտակված խիտ մառախուղի պատճառով երեկ հայտարարվել է վտանգավորության երկրորդ՝ «դեղին» մակարդակ: Օդերևութաբանները փաստում են, որ միգամածության և մառախուղի հետևանքով օդի աղտոտվածությունը հասել է բարձր մակարդակի: Նրանց կանխատեսումներով՝ մառախուղը քաղաքում կպահպանվի դեռևս 1-2 օր:






































