Tuesday, 16 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Գործազուրկների թիվը մեծացել է. մարզերում առաջարկվող լավ աշխատանքը չի գրավում աշխատանք փնտրողներին

Դեռ տարեվերջից մեր աչքի առաջ սկսել են փակվել փոքր ու միջին խանութներ, որոշ ընկերություններում էլ կրճատումներ են: «Զբաղվածության պետական գործակալությունից» «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկատվության ապահովման բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը տեղեկացրեց, որ իրենք հակառակ պատկերն ունեն. 2013թ.-ին զանգվածային կրճատումների հետ կապված իրենք ավելի շատ դիմումներ են ունեցել, քան 2014թ.-ի ընթացքում:

Սա խնդրի պաշտոնական արձանագրումն է, այլ վիճակագրություն է աշխատանքի տեղավորման գործակալություններում: Նրանցից մեկի տնօրենն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց, որ հունվարի 15-ից հետո իրենց գործակալություն է դիմել 84 գործազուրկ, ինչը նախորդ տարվա համեմատ մոտ 50-ով ավելի է:

Նրա խոսքով՝ աշխատանք փնտրողների հիմնական տարիքը տատանվում է 19-55-ի սահմաններում, սակայն եթե 2014թ.-ի առաջին կիսամյակում ամենաակտիվ աշխատանք փնտրողների 60 տոկոսը միջին տարիքի կանայք էին, ապա այժմ՝ միջին տարիքի տղամարդիկ:

Մեր զրուցակիցը նշեց, որ նոր հայտեր լրացրած աշխատանք փնտրողները հիմնականում տիրապետում են արհեստների, սակայն շինարարության ոլորտի պասիվության և արտագնա աշխատանքի չմեկնելու պատճառով մնացել են անգործ: Մնացած աշխատանք փնտրողների նկարագիրը, ըստ նրա, նույնն է՝ հիմնականում միջին և բարձրագույն կրթություն, լեզուների բավարար իմացություն, սակայն մեծ մասի դեպքում՝ աշխատանքային փորձի բացակայություն:

Աշխատանքի տեղավորման գործակալության տնօրենը նշեց, որ արհեստների տիրապետող գործազուրկներին հիմնականում աշխատանք առաջարկվում է մարզերում՝ Դիլիջան, Ջերմուկ, Քաջարան, Ալավերդի, շինարարության և հանքարդյունաբերության ոլորտներում: Մարզերում աշխատավարձը միջինը 120-220 հազար դրամ է, սակայն հիմնականում Երևանից այդ թափուր աշխատատեղերը չեն լրացվում. պատճառը կացության ծախսերն են:

Բեժանյանի տրամադրած տվյալներով՝ 2014թ. 3-րդ եռամսյակում, ըստ ԱՎԾ-ի, գործազրկության մակարդակը կազմում էր 17.1 տոկոս, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1,7 տոկոսով: 2015թ.-ի հունվարի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 72.6 հազար, որից 51.2 հազարը կանայք են, 16.9 հազարը` երիտասարդներ. ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 12,2 տոկոսով (64.7 հազ. մարդ): Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 91.4 տոկոսը կամ 65.9 հազար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17.9 տոկոսով (55.9 հազ. մարդ):

Տեղեկատվության ապահովման բաժնի պետը գործազրկության ցուցանիշի նման աճը պայմանավորում է նոր օրենսդրական կարգավորումներով, քանի որ հաշմանդամություն և հողի սեփականություն ունեցող անձինք ներառվել են այս ցանկում: Նրա խոսքով՝ իրական գործազրկության մակարդակը չի փոխվել:

Մինչդեռ գործակալության տնօրենը հակառակը պնդեց՝ ասելով, թե գնալով դիմումները շատանում են, ինչի պատճառներից մեկն էլ աշխատավարձերն են, որոնք որոշ կազմակերպություններում արդեն քանի տարի է՝ չեն վերանայվում. 80 հազար դրամ աշխատավարձը 3 տարի առաջ գուցե աշխատողին բավարարում էր, սակայն գնաճի օրեցօր աճող տեմպի պայմաններում 80 հազարը նվազագույնն է, որ կարելի է առաջարկել միջին կամ բարձր կրթություն ունեցող լավ որակավորմամբ մասնագետին:

Պաշտոնական վիճակագրությունը և աշխատաշուկայի իրական հատվածի գնահատականները ցույց են տալիս, որ զբաղվածության խնդիրը 2015թ.-ի մարտահրավերներից մեկն է, որովհետև և՛ հաշմանդամություն ունեցող մարդիկ, և՛ համայնքային, և՛ քաղաքաբնակ աշխատանք փնտրող բնակչությունը նոր աշխատատեղերի ստեղծմանն է սպասում: Ցավոք, տնտեսության ներկա վիճակը նոր աշխատատեղեր ունենալու դրական ազդակներ չունի, չնայած գործակալության տրամադրած տվյալներով՝ 2015թ.-ին 3217 հողօգտագործող, մի քանի հարյուր սահմանափակ կարողություններով գործազուրկներ աշխատանք կունենան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում