Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը առգրավել է լուսանկարիչ Յուիչի Սուգիմոտոյի անձնագիրը, որը մտադիր էր Սիրիա մեկնել՝ նկարահանումների: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը: Կառավարության որոշումը թելադրված է եղել անվտանգության նկատառումներից:
Արտասահմանյան անձնագրի առգրավումը վրդովեցրել է 58-ամյա լուսանկարչին, ով դա գնահատել է որպես խոսքի ազատության իրավունքի խախտում:








































