Փորձելով Թուրքիայից նավակով հասնել Եվրամիություն՝ հունական Կոս կղզի, առնվազն 8 անօրինական ներգաղթյալներ խեղդվել են: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը: Նավակում եղել է 15 մարդ (այլ տվյալներով՝ 18), որոնցից 6-ին հաջողվել է փրկել, ևս 2-ը համարվում են անհետ կորած:
Նավակը սուզվել է Միջերկրական ծովում: Այն դուրս էր եկել Թուրքիայի Մարմարիս քաղաքից: Ինչպես հայտարարել է Թուրքիայի Մուգլա գավառի նահանգապետ Ամիր Չիչեքը՝ դեպքի պատճառը եղել է այն, որ շարժիչն սկսել է չաշխատել: Նավակում հիմնականում եղել են Իրանի և Իրաքի քաղաքացիներ:
Փրկարարական գործողություններին մասնակցել են Թուրքիայի և Հունաստանի առափնյա ծառայությունները:









































