Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսը երկրպագուներին կոչ է անում ցածր արդյունավետության համար չքննադատել կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսին:
Ուրուգվայցին Լա Լիգայի 12 խաղում 2 գոլ է խփել: Պրեմիեր լիգայի 2013/14թթ մրցաշրջանում նա «Լիվերպուլ»-ի կազմում 31 գոլ էր խփել 33 խաղում:
«Այս իրավիճակը նրա համար կտևի որոշակի ժամանակահատված: Պետքէ հասկանալ, որ Սուարեսը եկել է թիմից, որը 50 գոլ էր խփում, ու բոլոր գոլերը խփում էր նա:
«Բարսա»-ում նա խաղադաշտ է դուրս գալիս Մեսսիի հետ, ով 50 գոլ է խփում միայնակ»,- իսպանացի հարձակվողի խոսքերը մեջբերում է AS-ը:







































